Հովհաննես Իշխանյան

ՀՀԿ պատգամավորներից առայժմ ոմանք աջակցում են Ռուսաստանում հայերին սպանող սափրագլուխ-ֆաշիստներին
[info]hovic

«Անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ բոլոր երկրներում կան երիտասարդական խմբեր, որոնք իրենց հասու միջոցներով պայքարում են հոռի երևույթների, ազգային ու հասարակական արժեքներին սպառնացող շեղումների ու հիվանդագին դրսևորումների դեմ: Բոլոր, նույնիսկ ամենաժողովրդավարական ու եվրոպական երկրներում երիտասարդների այս խմբերին սատարում են ազգային ու պահպանողական առողջ ուժերը», - ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Հովհաննես Սահակյանը այսպիսի մեկնաբանություն է արել Հայոց աշխարհին տված հարցազրույցում: ԱԺ պատգամավորը փաստորեն նորմալ է համարում, որ Ռուսաստանում ազգային արժեքների համար հայերի են սպանում սափրագլուխները կամ 1,5 միլիոն հայ կոտորեցին «հիվանդագին դրսևորումների դեմ պայքարելու համար», թե՞ կարծում են թուրքերը հայերին սիրելով են կոտորել, թե՞ Շարմազանովի հույն նախնիներին էին սիրելով աքսորում Թուրքիայից, թե՞ Հիտլերի խոսքերն են իրենց հարազատ, որ առողջ հասարակությունը ոչնչի առջև չպիտի կանգ առնի, որպեսզի ինքն իրեն մաքրի չարիքիցՈնց որ ժամանակին Քրիստոսի անունից էին գիտնական, աթեիստ սպանում, հիմա էլ ազգայինի անունից ազգակցին են ուզում վերացնեն, անունը դնելով` արատավոր երևույթ, չարիք: Ոնց որ «Ամերիկյան պատմություն իքսի» մեջի սևամորթն ա հեգնում սքինհեդին. «Մենք չգիտենք նեգրերն ովքեր են, բայց մենք պիտի սպանենք նրանց»: Իսկ տեղյակ է արդյոք Սահակյանը,  որ «հոռի երևույթներիազգային ու հասարակական արժեքներին սպառնացող շեղումների ու հիվանդագին դրսևորումների» դեմ պայքարում աշխարհի ամենաժողովրդավար պետություններից մեկի քաղաքացի Բրեյվիկը 70-ից ավել մարդու կյանք խլեց, իմիջայլոց, հենց իր ազգակիցների կյանքը ու, այ, քեզ զարմանք, Նորվեգիայի ազգային ուժեր չեն սատարում նրան: Բեն Լադենի, որին նույնպես աջակցում են, դեպքը այլ է, նա իր ազգակիցների կյանքը չէր խլում «հիվանդագին երևույթներից» ազատվելու համար: 

Մայիսի 9-ը Ֆաշիզմի դեմ հաղթանակի օրն ա, պապս ֆաշիստների դեմ չէր կռվել ու գերի ընկել, որ ապագայում իրա հայրենիքում բազմանային ֆաշիստները, 650.000 հայ մասնակցել ու 350.000 հայ չի զոհվել, որ հայ ազգային արժեքի անունից ֆաշիստական խմբեր ստեղծվեն ու իրանց ազգայնական համարող պատգամավորները աջակցություն ցույց տան (օտարալեզու դպրոց բացելուց ազգայնական չէին, հայ-թուրքականին ազգայնական-պահպանողական չէին, մենակ իրենց ազգակցի նկատմամբ են ազգայնականում): էս ֆաշիստներին ձեռ գցողներից որին էլ փորփրես կգտնես գոնե մի ազգական, որ ֆաշիստների դեմ ա կռվել, գրեթե նույնն ա ստացվում, ինչ ադրբեջանցուն հիմա ձեռ գցես, ասենք, Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոն անես, գուցե հանրապետական կուսակցության անդամները ֆաշիստական ֆիլմերի փառատոն կազմակերե՞ն, Մոնումենտն էլ անվանափոխեն ֆաշիստների հազթանակի զբոսայգի, Բաղրամյանի արձանն էլ հանեն ու Մուսոլինիի արձա՞նը դնեն: Թե՞ հանրապետականները իմացել են, որ Նժդեհը Հիտլերի հետ համագործակցում էր: Բայց Արևմտյան Հայաստանը հետ վերցնելու համար էր համագործակցում , ոչ թե սեփական ազգի մեջ տուրուդմփոց սարքելու համար:

Իսկ մայիսի 9-ի մյուս հաղթանակը «արատավոր երևույթների դեմ»  չէր, հայերի անվտանգության համար էր, բոլոր հայերի, անկախ «աչքերի գույնից», բայց էդ մի հաղթանակի անունից երկրի անվտանգությանը սպառնացող մարդիկ են հայտնվում ու իրենց հռչակում ազգային անվտանգություն:

  • Leave a comment
  • Add to Memories

Պատասխան Հիտլերի երկրպագուներին
[info]hovic
Ընկերս ասեց փոխանցեմ. «Ես էլ եմ էդ կլուբ գնացել: Ով իմ վրով տենց բան կասի, քունեմ իրա մաման»:


Ֆաշի՞զմ. պայթող ջագի-ջուգիները
[info]hovic

Ամեն ուրբաթ, ֆուտբոլից հետո տղերքով գնում էինք D.I.Y մեր հաղթանակը նշելու, մեկ-մեկ էլ պարտության պատճառներից խոսելու: Քանի որ ֆուտբոլ խաղացող տղերքը երբեմն փոփոխվում էին, փոփոխվում էր նաև D.I.Y գնացողների կազմը: D.I.Y. գնացել ենք 3-րդ մասցի, Կվարտալցի, Բաղրամյանցի, Շենգավիթցի, Կոմիտասցի, Զեյթունցի, Սովետաշենցի, Երանոսցի ավանդապաշտ (ժողովրդի լեզվով` քյառթու) տղերքի հետ: Էդ ո՞նց էղավ, որ մենք` հետերոսեքսուալ տղերքով ու նույն կողմնորոշումն ընտրած աղջկերքով գնում էինք D.I.Y ու հանդիպում էնտեղ այլ հետերոսեքսուալների, իսկ եվրոպական համալսարանում սովորողներից մեկը, որ հեռու էր մնում համալսարանի հետերոսեքսուալ տղերքից, որովհետև իրա քաչալ գլուխը, կոժից վեռխը, ջինսից կարճ շալվարն ու մարմնի վրայի նկարազարդումները էդ տղերքի ճաշակով չէին (թեթևակի պռոմըխ ու ինքը կարող ա տրաքեր) որոշում ա պայթացնի էն փաբը, որտեղ հավաքվում են նրանք, ումից ինքը հուշտ ա լինում` անունը դնելով գեյ կլուբ:

Բայց դե իրանք հո չգիտեին, թե էդտեղ էլ ովքեր են գալիս: Էդ տղերքը նույնպես բազմամշակութայնությանը դեմ են, բայց իրանց մշակույթի մեջ ֆաշիզմն էլ չի մտնում, ֆաշիստը իրանց համար ուղղակի հերթական ջագի-ջուգին ա ու քանի որ իրանք ավելի շատ են ու իրանց մշակույթն ամենաիշխողն ա Հայաստանում, դրա համար էլ, ինչքան էլ ազգային գաղափարներով մարմինդ դաջած լինես, մեկ ա կյանքում Փարվանայի կամ նախագահականի վրա բոմբ չես գցի (վերջինի դեպքում հայ-թուրքական արձանագրությունների համար), որովհետև սկի համալսարանում չես կարողանում քո մշակույթը ու գաղափարները դիրքավորես, ուր մնաց պետությունում:

Հ.Գ. Պայթում են նաև ֆաշիստները: Լրագրող Հովհաննես Գալաջյանը, որը գրքիս աղմուկի ժամանակ գրել էր, որ այդպիսի նողկալի «ստեղծագործություն» դեռ չէր կարդացել ու ամեն ինչ անելու է այդ գիրքն արգելելու համար, ինչպես նաև իր կողմից խմբագրվող թերթում Ռուսլան Թաթոյանը հարցնում էր. «ԴՈՒՔ ԿՑԱՆԿԱՆԱ՞Ք, ՈՐ ՁԵՐ ԱՂՋԻԿՆԵՐԸ, ԿԱՆԱՅՔ, ՁԵՐ ՄԱՅՐԵՐԸ ԿԱՐԴԱՆ ԱՅԴ ԳԻՐՔԸ», D.I.Y-ի դեպքերի հետ կապված Հովհաննես Գալաջյանը civilnet կայքում ցանկություն էր հայտնել իր կլիրը քսել մեկնաբանողներից մեկի երեխաների և կնոջ շուրթերին, ինչպես նաև քունել նրա մորը ու շարադարել այլ բովանդակության հայհոյանքներ: Իրավունքի խմբագիր և Ռուսլան Թորոսյան` դուք կցանկանա՞ք, որ ձեր աղջիկները, կանայք, ձեր մայրերը կարդան Հովհաննես Գալաջյանի մեկնաբանությունները:


Բանակային ընտրություններ. 2007-ի ու 2008-ի
[info]hovic
 Հելել էր պլաց, բլյախը օդում ֆռցնում ու գոռում էր. «Ոչ մեկդ Սերժին չընտրեք, սաղդ Լևոնին կընտրեք»: Աֆիցեռները` վերևից ներքև սաղ քաքել էին տակները Լևոնի հնարավոր հաղթանակի վախից, իսկ որ չընտրվեց Պալկայի սենյակում հո քեֆ չէր, ծառայությունը մոռացած խմում, տաշի-տուշի էին անում, Շուշիի ազատագրությանը մասնակցած պալկան, որի տանկն էր առաջինը Շուշի մտել, էս անգամ իրա վախերը ազատագրելն էր տոնում:
  Էրկու տարի առաջ, էս` հերթական հոդվածը, ուղարկեցի «Անկախ». տենց էլ չտպվեց կադրային փոփոխությունների պատճառով: Հետո իմացա, որ պաշտպանության նախարարությունը նեղացել էր, որ բանակի մասին էին գրում ու շատ ուրախացել էր, որ իմացել էր էլ չի լինելու: Ես էլ համբերատար սպասեցի առիթ լինի, որ հրապարակեմ:


Ընտրությունները բանակում. դուք արդեն ընտրել եք, անցեք ծառայության



- Տենաս` ոնց եմ զորքիս ինստրուկտաժ արել:

Գումարտակի հրամանատարի էս խոսքերը, որ լսեց ընկերս ընտրեց Լևոնին: Ասում է. «Մտնելու էի Սերժին ընտրեի, բայց կամբատի էդ ասածը խփեց գլխիս»: Ասում եմ. «Է, Լևոնին չընտեիր ուրիշին ընտրեիր»: Ասեց. «Չէ', ես հենց Լևոնին ընտրեցի, որ իրանց դեմ լինեմ»:

            Ընտրություններից մի ամիս առաջ զորամասում սկսվում է զինվորների հետ բացատրական աշխատանքներ տանել, թե ում պիտի ընտրեն: Հիմնականում այդ պատասխանատու գործը անում են զամպալիտները  (անձնակազմի հետ տարվող աշխատանքային գծով հրամանատարի տեղակալ), և ամեն ստորաբաժանման հրամանատար իր ստորաբաժանումում է ագիտացիա անում:

            2007թ.-ի Ազգային Ժողովի ընտրություններին գնդի զամպալիտը մի մեծ ուղղանկյունաձև պլակատ ձեռքին մտնում էր ստորաբաժանումներ ու ցուցափայտով ցույց տալիս պլակատի վրա, որտեղ գրված էր 15 թիվը, կողքը Հայաստանի Հանրապետական Կուսակցություն կողքն էլ V-աձև նշան ու բացատրում էր, որ մեր նպատակը ընտրություններին մասնակցելու այդ բառերի կողքը V-աձև նշան դնելն է, հատկապես անհանգստացած էր, որ նշանը սխալ ձև կամ տեղ չդնենք, որ անվավեր չհամարվի քվեաթերթիկը: Զամպալիտի ագիտացիայի ժամանակ զինվորներից մեկը ասաց, որ ինքը չի ընտրելու, իսկ զամպալիտի հարցին, թե ինչու չի ընտրելու, զինվորը պատասխանեց, որովհետև գրիչը ծանր է, այդ տղային տարան բուժկետ, մի քանի օր հետո որպես ոչ պիտանի ծառայությանը զորացրեցին:

            Կորպուսի զամպալիտը ավելի հետաքրքիր էր ագիտացիան անցկացնում: Նա գոնե բացատրում էր, թե ինչի պիտի 15 համարի տակ հանդես եկող կուսակցությանը ընտրենք, այնպիսի բաներ էր ասում, որոնք մեզ համար նորություն էին: Օրինակ, որ անկախ, ազատ ու ժողովրդավար պետությունում ենք ապրում այդ կուսակցության շնորհիվ է որ զինվորը հագուստ ունի հագնելու, ուտելիք ունի ուտելու, այդ կուսակցության ձեռք բերումն է, հայոց բանակը նույնպես այդ կուսակցության ձեռք բերումն է: Ճառն ավարտում էր այսպես. «Ընտրությունը ձերն է, դուք կարող եք ընտրել ում ուզում եք, բայց մի' մոռացեք, որ ընտրությունները թափանցիկ են և դուք կարող եք պատժվել ձեր սխալ ընտրության համար»:

            Զինվորները Ազգային Ժողովի ընտրությանը մասնակցում են միայն համամասնական կարգով: Եթե զամպալիտի գործը ասելն էր, թե ում պիտի ընտրենք, ստորաբաժանման հրամանատարի գործը բացատրելն էր, թե ինչ կլինի, եթե ուրիշին ընտրենք: Իհարկե, բացատրությունը լավ չէր տրվում, որովհետև բոլորը աղոտ պատկերացումներ ունեին, թե ինչ կարող է լինել, եթե ուրիշին ընտրեն: Բացատրությունն այն էր, որ խախտում է կատարվում էդ ձևով,իսկ խախտմանը պիտի հաջորդի պատիժը, բայց թե ինչ պատիժ էր, հայտնի չէր:

            Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ, երբ մեր փոքր մարտկոցը ընտրատեղամասի մոտ սպասում էր իր հերթին, մարտկոցի հրամանատարը մոտեցավ ու սփրթնած դեմքով ասաց. «Արդեն խախտումներ են էղել, գնդի հրամանատարը հիմա գալիս ա ստեղ, նայեք դուք էլ էդ ալիքի տակ չմտնեք»: Դերասանական վարպետությունն այն աստիճանի էր, որ ես էլ շշմեցի ու հավատացի տեղի ունեցած խախտումների լուրին: Երբ մտանք ընտրատարածք հանդիպեցինք մեր զորամասի որոշ սպաներին քաղաքացիական հագուստով, որոնք որպես դիտորդ էին հանդես գալիս ու ձևացնում էին, որ սպա չեն: Երբ ստացա քվեաթերթիկս ու մտա ընտրությունս կատարելու պարզ դարձավ, որ իմ խախտման մասին ոչ ոք չի կարող իմանալ: Սկզբում զննեցի քվեաթերթիկը, որ իմանամ ով է մասնակցում ընտրությանը բացի 15 համարի տակ հանդես եկող կուսակցությունից. ոչ մի հարմար բան չկար, վանդակներից դուրս մի քանի տեղ V-աձև նշան դրեցի ու գցեցի քվեաթերթիկը քվեատուփի մեջ:  

            2008թ.-ի նախագահական ընտրության ժամանակ պլակատը փոխվել էր, արդեն 8 համարի տակ հանդես եկող անուն ազգանունի կողքն էր V-աձև նշանը դրած: Այդ ընտրությունների ագիտացիայի ժամանակ կորպուսի զամպալիտը ավելի շատ խոսեց նրանից ում պիտի չընտրենք, քան ում պիտի ընտրենք: Տպավորությունն այնպիսին էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահի թեկնածու առաջադրվելը անձնական վիրավորանք էր զամպալիտի համար: Հունվարի 28-ին քաղաքում անցկացրած շքերթի ժամանակ նույնպես ճառով հանդես եկավ Լևոնի դեմ: Հաջորդ այցելության ժամանակ, արդեն հայտնի էր, որ Լևոնին են միացել մի շարք զինվորականներ, այդ թվում Մանվել Գրիգորյանը ու զամպալիտի ճառն արդեն զուսպ էր ու խոսում էր նրանից, թե ում պիտի ընտրենք, իսկ թե ում պիտի չընտրենք, ոչ մի խոսք չասաց: Զորամասեր կային, որտեղ քֆուր էին անում, եթե Սերժին չընտրեն: Ասում էին որ ընտրատեղամասերում տեսախցիկներ են դրել ու կտեսնեն, թե ով ում է ընտրել:

            Նախագահական ընտրությունների ժամանակ ավելի տեղեկացված էինք, քան Ազգային Ժողովի: Ռադիոն թաքուն միացնում էինք ու լսում Ազատություն ռադիոկայան, որտեղ արվում էր Լևոն Տեր-Պետրոսյանի գովքը: Սկզբում մեզ թվում էր ճիշտ բաներ ենք լսում, բայց երբ ցերեկային եթերով Լևոնն ասաց. «Ես ինքս եմ ինձ տնային կալանք հայտարարել», իսկ երեկոյան եթերին այդ խոսքերը հանված էին, պարզ դարձավ, որ լսում ենք այն, ինչ լսում ենք զորամասում, ուղղակի տարբեր թեկնածուների օգտին ու դեմ: Ըստ Ազատություն ռադիոկայանի Լևոնն արդեն նախագահ էր, իսկ ըստ մեր զորամասի Սերժն էր արդեն նախագահ: Զինվորների մեջ էլ տարաձայնություններ կային: Մեկն ուզում էր Արթուր Բաղդասարյանին ընտրեր, մյուսը համոզում էր, որ Արթուրին ընտրություններից հետո պաշտոն են տալու, պետք չի իրան ընտրել: Ընտրության օրը զինվորներից մեկը ջղայնացած գնաց շարահրապարակ (պլաց) ու բարձր-բարձր գոռաց, թե Սերժն ով ա, որ իրան եք ընտրում, բոլորդ Լևոնին կընտրեք: Շատերին հարցնում էինք, թե ում է ընտրելու ասում էին` Սերժին, հարցնում էինք` ինչի, ասում էր` որովհետև տենց են ասում: Բանակում ամենաանազատ համակարգն է, բայց ես ում ուզել իրեն էլ ընտրել եմ` ո'չ Սերժին, ո'չ էլ Լևոնին:

            Ծանոթներիցս մեկը պատմում է, որ սահամանադրության հանրաքվեի ժամանակ. «Էկան մեզ շարեցին, ասեցին` դուք ձեր ընտրությունը կատարել եք, անցե'ք ծառայության»: 

  • 4
  • Leave a comment
  • Add to Memories

Հումոր (?-2011)
[info]hovic

Պառոդիա արդարացող պառոդիստներին, այն բանից հետո, երբ տեղի ունեցավ Գոռ Թամազյան,  Արմ Քոմմեդի պատմական հանդիպումը, մեռավ հումորը:

«Արդարացում հանուն Անժելա Սարգսյանի»

Մենք ձեր պոզաներին դեմ չենք, մենք ուղղակի չենք ընդունում օրալ սեքսի ձեր մոտեցումը

«Արդարացում հանուն Անժելա Սարգսյանի դեմերին»

Մենք նրան չենք արդարացնում, մենք 70%-ով ընդունում ենք ձեր ասածները, պարզապես մենք ասում ենք, եթե նույն բանը առանց նկարվելու արվեր, խնդիր չէր

«Արդարացում հանուն Սուրեն Խաչատրյանի»

Մենք դեմ չենք, որ դուք ապտակել եք Սիլվա Համբարձումյանին, մենք չենք ընդունում կնոջը պատժելու ձեր մոտեցումը

«Արդարացում հանուն սերիալի»

Մենք դեմ չենք սերիալներին, մենք չենք ընդունում սերիալների մոտեցումը, քանի որ բոլորը դեմ են սերիալներին

«Արդարացում հանուն Արմեն Մովսիսյանի»

Մենք դեմ չենք, որ էներգետիկայի նախարարը խաղ է խաղում ԱԺ նիստի ժամանակ, մենք իսկապես նրա համար նոր խաղեր էինք առաջարկում:

«Արդարացում հանուն Կճոյանի»

Մենք դեմ չենք, որ դուք բենթլի ունենաք, մեղա մեղա, պարզապես դուք չպետք է այն նվեր ստանաք, այլ այնքան գումար պետք է ունենաք, որ ինքներդ գնեք:

«Արդարացում հանուն երկխոսության»

Մենք ձեռք չէինք առնում իշխանություն ՀԱԿ երկխոսությունը, այդպես մենք փորձում էինք նպաստել, որ այն հասնի դրական արդյունքների

«Արդարացում հանուն Մենուա Հարությունյանի»

Մենք չենք հեգնում ձեզ, թող մեզ ների Սերժ Սարգսյանը, եթե այդպիսի տպավորություն կա

«Արդարացում հանուն Սամվել Ալեքսանյանի»

«Նրանք խոստացել էին թալանել նաև Երևան Սիթին... ինչու՞ նրանց բռնեցին... դա արդար չէ...», - Վահանչիկ

Սա, իրոք Վահանչիկի խոսքերն են, մենք սա չենք հորինել

«Արդարացում հանուն Նարեկ Սարգսյանի»

Մենք համաձայն ենք Նարեկ Սարգսյանի նախագծերի 70%-ի հետ, ուղղակի մենք չենք ընդունում ամեն ինչ Թամանյանին վերագրելու իր մոտեցումը

«Արդարացում հանուն քյառթուների»

Մենք մեզ ձեռք չենք առնում, պարզապես մեր հագուստների մոտեցումներն են տարբեր

«Արդարացում հանուն Հրանուշ Հակոբյանի»

Արթուր Պողոսյանին շնորհակալագիր հանձնելը սխալ չէր, ուղղակի կարելի է բոլորին հանձնել այն, ինչը և մենք առաջարկում էինք` օրինակ բերելով չիզբուրգերին:

-----------------------------

21-րդ դարն է վերջի վերջո, գլխի ընկնեիք, որ հումոր չէիք անում

Հ.Գ. Փիղը ավելացնում է` ես տղաներին արդեն տաս տարի է ճանաչում եմ, նրանք ձեզ իրոք էշի տեղ են դրել:

Tags:

Հրաժարականի պես մի բան
[info]hovic
  «Եթե ծառի ճյուղին չփլախ արուներ են էգերի փոխարեն, ուրեմն` թարս ա», - ամեն անգամ հաց ուտելուց առաջ ասում էր օղորմածիկ տատս, որը մեռնելուց առաջ ասեց` թարս ա, ու էլ չխոսաց: Հիշեցի էս պատմությունը, որովհետև նայում եմ տկլոր տղամարդկանց, որոնք տուտուզները կքել են ծիրանի ծառի ճյուղերին ու բամբ ձայնով ծլվլում են:
 
Ծլվլոցի ձայնը ականջիս մեջ շվշվացնելով` շտապում եմ միտինգի` նախագահականի դիմաց պահանջում են նախագահի վերադարձը: Ծլվլոցի ձայնը ակնթարթում վերացավ, երբ տեսա նախագահականի դիմաց նախագահը « ես լեգիտիմ չեմ » ցուցապաստառը ձեռքը ժողովրդի դիմաց կանգնած գոռում ա` ամոթ, ամոթ, ժողովուրդն էլ նախագահին նախագահականի ճաղերից ներս ա կանչում ու տեսնելով, որ չեն կարողանում ներս մտցնել, դիմում են բռնության: Բայց խորամանկ ու ճարպիկ նախագահը հասնցնում ա թագուհի մտնել ու չորս կողմ ա ճողոպրում ա` սրիկաներ գոռալով:
 
 Հիասթափված ժողովուրդը ցրվում ա, նրանց մեջ` Վարդգես Գասպարին` կանգնած քայլում ա, այ քեզ զարմանք, որ մի մարդու միշտ թրաշով ես տեսնում, հետո` առանց թրաշի, ոնց որ ուրիշ մարդ լինի, նույնն էլ էս մարդուն կանգնած տեսնելն ա. ոնց որ ուրիշ մարդ լինի:
 
Զարմանքս ցրվում ա, երբ ականջներիս նորից ծլվլոցի ձայնն ա գալիս ու ազդրս ինչ-որ բան ա շոյում: Ձեռքս տանում եմ գրպանս, տեսնեմ էդ ինչ ա, գրպանիս մեջից հանում եմ էդ բանը, տեսնեմ հեռախոսս ա: Զանգում ա, ծլվլոցը ե՞րբ դրեցի զանգ: Հրանտ Տեր-Աբրահամյանն ա: Ասում եմ` մեկնաբանի, ասում ա` ինքնասպանություն ա տեղի ունեցել: Էդ, որ ասում ա, կողքով մի հարյուր հոգի ցուցապաստառներով անցնում ա, ցուցապաստառին բութը վերև տնկած նկարով: Նորից եմ ասում` մեկնաբանի, ասում ա` Եռաբլուրում:
 
Ավտոբուս եմ նստում, նենցը, որ նստելու տեղ լինի, որը գալիս ա դատարկ ա, չեմ կողմնորոշվում, որը նստեմ: Կողքիս կանգնած մարդուց` քաղաքապետից, հարցնում եմ, որը նստեմ: Ասում ա` ես հրաժարական եմ տալիս, ոչնչով չեմ կարող օգնել: Մտածում եմ վազեմ քաղաքապետարան ասեմ, որ դեպք ա տեղի ունեցել, արագ նոր քաղաքապետ ընտրեն: Քայլ եմ գցում, որ գնամ, մեկ էլ ամբողջ քաղաքպետարանը իրա շենքով, ավագանիով, տրանսվիստիտներով քայլում են դեպի ինձ: Քաղաքապետարանի շենքը կռանում ա, ականջիս ասում ա, որը ուզում ես նստի:
 
Որը ուզում եմ, նստում եմ: Ավտոբուսի մեջ մի պառավ ջահել տղու ա ուզում բռնաբարի: Ջահել տղան սկզբում դիմադրում ա, բայց հետո իրան էլ  ա սկսում դուր գալ, ու ճմռթված ու հարթ բերանները մոտենում են, էրկու հակադարձ սերունդ համբուրվում են: Սերը տարիք չի հարցնում, նույնիսկ էն դեպքում, երբ հետաքրքրությունը շատ մեծ ա:
 
Ավտոբուս են մտնում տղա ու աղջիկ, աղջիկը տղայի կոկորդից բռնած: Տղան նստում ա, աղջիկը կռանում, տղայի կրծքերն ա նայում ու հարցնում ա. «Չե՞ս ուզում խոսաս հետս»: Տղան գլուխը թեքում ա պատուհանի կողմ ու չի պատասխանում: Աղջիկը հարցնում ա. «Նեղացե՞լ ես»: Տղան գլխով ջարդում ա պատուհանը ու գլուխը հանում ավտոբուսից: Աղջիկը հարցնում ա. «Նեղացե՞լ ես, որ քեզ հետևում եմ»: Ու չեմ իմանում էդ հարցից հետո տղան ինչ կաներ, որովհետև աղջիկը կոկորդը պոկում ա տղայի ու նորից հարցնում. «Ինչու՞ չես խոսում հետս» ու սկսում ա կոկորդով խփել տղային, տղան արյունլվա ընկնում ա գետնին: Կանգառում ավտոբուս են լցվում ցուցարարները, ծափ են տալիս աղջկան ու իջնում: Աղջիկը ինքն իրա կոկորդը պոկում ա, մոտենում ա վարորդին, կոկորդները տալիս ա, ասում ա. «էս էրկու հատ ստացեք, մեկն արդեն իջել ա»: Ես էլ եմ իջնում, որովհետև հասել եմ եռաբլուր: Տատիկն ու տղան էլ, շան դիրքով սեքս անելով, իջնում են: Նստում եմ տատիկի մեջքին ու մտնում ենք Եռաբլուր: Մի շիրիմի մոտ տեսնում եմ մարդիկ են հավաքված ու քահ-քահ ծիծաղում են: Մոտենում եմ: Սպարապետի շիրիմն ա, շիրիմի վրա Սուրենյանցը` պարանը օդից գցել կախվել ա: Գոռում եմ. «Հրա՛նտ»: Ձեն չկա: Գոռում եմ. «Ուստա՛»: Ձեն չկա: Գոռում եմ. «Մա՛հ, Իշխանյաններին»: Ու Հրանտն ասում ա. «Ինձ էիր կանչո՞ւմ»: Ասում եմ. «Էս նախարարը չի, էս քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն ա»: Ասում ա. «Հա, բայց նախարարի վրա ա գործել»: Տեսնում ա, որ հիասթափվում եմ, ասում ա. «Մի տխրի, հեսա ամեն ինչ: Էս էլ վատ դեպք չի»: Հեռախոսս նորից ծլվլում ա ու ես նորից լսում եմ Հրանտի ձայնը. «Ինքնասպանություն ա էղել, արի Ղարաբաղ»: Վազում եմ Ղարաբաղ, Եռաբլուրից շատ հեռու չի, մի էրկու կիլոմետր շիրիմ դեպի արևելք: Զոհվածների դիակների տակով կլուխկոնծի տալով` հասնում եմ Ինքնասպանի ֆոկուսից ընկած դիակին: Հանդիպում եմ բազմաթիվ ծանոթ կղերափոխականների, որոնց աչքերից ծով ա թափվում: «Հրա՞նտ, էս ինչո՞ւ են լացում»: Հրանտը չի պատասխանում, ինքը տապալվել ա գետնին ինքնակառավարումը կորցրել, շուռումուռ ա գալիս գետնին ու զռում: թափված արցունքը ֆոկուսի ա բերում դիակին: ՊՆ նախարարն ա, ինքն իրա արցունքների մեջ խեղդվել ա, խեղճ մարդ, գոնե թույն խմեիր: Իմ ու դիակի կողքը մի ճաղատ մարդ ա նենգ ժպիտով կանգնած ու ասում ա. «Ախ, Սեյրան, Սեյրան, ես քեզ ասում էի չէ՞ հրաժարական տուր»: Ես զգում եմ, որ էդ մարդու դեմքը ծանոթ ա, բայց իրանը նենց պաշտոն էր, որ շուտ ես մոռանում դեմքը: Դիակի վրայից սկսում ա գարշահոտ գալ: Սիրտս սկսում ա խառնել, մատս մտցնում եմ բերանս ու հետ եմ տալիս ամբողջ ծառայությունս: Հրաժարվում եմ ծառայությունից ու որոշում եմ ամուսնանալ:
 
Սավառանում եմ օդում, շորերս պոկվում ընկնում են, ծլվլալով փորձում եմ աղջիկներին գերել: Ներքևում տեսնում եմ աղջիկներ, որոնք գոռում են` հայ տղա ո՞ւր ես: Նրանց մոտենում են գորիսեցիները, ապտակում ու ներողություն խնդրում: Չեմ զսպում ինձ, ընտրում եմ մեջներից նրան ում անունը այստեղ չի նշվում, հարմարվում քթին ու ամուսնանում հետը, թե՞ ինքն ա ինձ հետ ամուսնանում: Ես ու ինքը գալիս ենք մեր բակ, որտեղ բոլոր ծլվլացող մերկ տղամարդիկ մեզ աչք են դնում ու խանդից մեռնում: Մենք ուտում ենք նրանց միսը ու պարում: Ինքը նայում ա ինձ` Վո~ւյ, վո'ւյ, վո'ւյ, մեկ ա դու ուրիշից ես հայացքով: 

Պատահական գրականություն
[info]hovic



«Ո՜չ մի պատահական մարդ գրականության մեջ» հնչեցված արտահայտությունը սկիզբ դրեց «Դիպվածք» գրական նախաձեռնությանը, որը հարթակ է պատահական մարդկանց ստեղծագործությունների համար...»:


էս, թե ոնց էկանք հասանք էս մտքին:

Բացի գործ դնելուց, կարաք մտնեք, կարդաք էղած գործերից, հավանեք, թարգմանեք ու դնեք կայքում: Մենք էլ կտարածենք դեսուդեն, որ հեղինակներին ուրիշ երկրներում էլ կարդան:

Երեք ամսվա մեջ հավաքված գործերով (ոչ թարգամանությունները)   մրցանակաբաշխություն 
կլինի: Ամեն հեղինակ իրա կողմից որևէ բան կներդնի ու պատահական սկզբունքով (թուղթ քաշել, զառ գցել, կոպեկ գցել ևայլն...) մեկնումեկը կհաղթի, ու բոլոր ներդրումները կստանա հաղթողը: 

Սկսեք գրել



Հրաժարականի խաբկանքն ու մոլորեցնող թերթը
[info]hovic
Վերջերս մի սպայի հետ էի խոսում, ասում ա` էլ չես կարողանում զինվորին խփես, բողոքում ա:
 
            Բայց արդեն առաջընթաց կա` ինքնասպանության փոխարեն հրաժարական են ուզում: Է, ասենք հրաժարական տվեց, հետո՞, զինվորի մտածողությունը փոխվելո՞ւ ա` բողոքելը կոչվում ա բոզություն, էդ էլ հո սպան չի լցրել ուղեղը, քաղաքացիականից էկող հասկացություն ա: Ե՞րբ ա բանակը էսքան բաց էղել: Պահանջել մի նախարարի հրաժարականը, որի ժամանակ բանակն ամենաթափանցիկն ա դառել, ինչու՞, կարո՞ղ ա բանակի թափանցիկությունն ա պատճառը, որ հրաժարականի ցանկություն ա ստեղծում, է փակ պահեն, տենց ցանկություններ չառաջանան, քանի փակ էր չէր առաջանում: Էն սպան էլ բողոքում ա, թե էնքան հեռախոսների համարներ են պատերին կպցրել` էլ թեժ գիծ, էլ նախարարություն, էլ դատախազություն, որ չես կարում զինվորին կպնես, ուղղակի տարբերությունն էն ա` էդ սպայի չաստում հարուստոտների էրեխեք են, այ դրա համար հանգիստ բողոքում են: Ուրեմն, նախարարությունը քայլեր ա անում, որ «չար» սպաների դեմն առնի, բա զինվորի մտածելակերպը ո՞վ պիտի փոխի, պահանջենք զինվորի մտածելակերպի հրաժարականը, հասկացնել ա պետք, որ իրանց չբողոքելու պատճառով հազարներով տուժում են ու սպան ավելի ա ուժեղանում իրա «չարության» մեջ: Որ զինվոր ես էլ էի էդ մտածելակերպը դավանում ու ոչ ոք հակառակը չէր համոզի, մենակ բանակից հետո ես գիտակցում չբողոքելու վտանգները: «Բոզի դեմ բոզությունը արքայություն ա» ,- գորիսեցի ծառայակիցս ասում էր, բայց ինչքան էլ արքայություն ասես, մեկ ա` բոզություն բառը մեջն ա, կողքից կասեն` էս բողոքվում ա, բողոքելը սպայի իրավասությունն ա, ինչն աֆիցեռն ա անում զինվորի համար զապադլո ա: Հրաժարական պահանջելը օդ բան ա, պահանջողներն էլ շատ լավ գիտեն, որ չի լինի տենց բան, բա էլ տեսնես ինչու՞ են պահանջում. կամ որ ցույց տան բանակի խնդիրներով իրենց անհանգստացած լինելը (պոպուլիզմ) կամ էլ տենց մարդկանց խմբեր կան, որ ամեն խնդրի լուծում հրաժարականի մեջ են տեսնում, էդ խմբերից ամենահայտնին կոչվում ա ՀԱԿ: Էն յութուբի վիդեոն, որը նույն զորամասում էր, որտեղ Աղասին էր ծառայում, էդ վիդեոյից հետո գնդի հրամանատարին ու զամպալիտին հանեցին բանակից, շուխուռ չկար, որտև նենց բան էր արվել, որ ձեռ չէր տալիս հրաժարական պահանջողներին: Այ սենց հարց կարելի ա տալ նախարարին, էդ ո՞նց ա լինում, որ մի հրամանատարին հանում են, հաջորդի ժամանակ ավելի բեթար բան ա լինում: Ուրեմն պատժելը խնդիրը չի լուծում, պետք ա հաջորդին նշանակելուց էլ որոշ բաների հետ հաշվի նստել: Ոնց, որ մեզ մոտ ձուկ գողացող ու զինվոր ծեծող կամբատին հանեցին, տեղը զինվորին ավելի բեթար ծեծող ու խլեշի քֆուր անողին նշանակեցին:
 
Կամ նայում ես արտասահմանցի հայրենակիցներդ Մարգո Մայրիկի վրա են քշում, ինչի համա՞ր, որտև Հրապարակ թերթն ա տենց ուզում: Ես սկի չգիտեի էլ, որ էդ կնոջ ածականը Մառոզ ա (ուրեմն աֆիցեռներն են դրել, որտև իրանց համար ա ինքը մառոզ), բայց հո էդ կնոջ ամեն այցելությունը չաստ ուրախություն էր, որ գնդի հրամանատարից մինչև դասակի հրամանատար նայում էր, որ սաղ տեղը տեղին լինի, որ հազիվ մեկը հետաքրքրվում էր զինվորի լավ ու վատ լինելուց: Չաստերի քանակով Մարգո Մայրիկ լիներ, ամեն օր մեկը մի չաստ մտներ, բանակում ոչ մի զոհ չէր լինի: Էն էլ ինչի համար ա քշում, որ ՊՆ-ից ծրագիր իրականացնելու համար փող ա ստանում, է վա՞տ ա, կարաս ապացուցի, որ փողերը ուտում ա, ծրագիրը չի անում, թե չէ ո՞ւր էր մշակույթի նախարարությունը փող տար ծրագիր անեինք: Ըստ բանակային լեգենդի Մարգո Մայրիկի տղային մի գնդապետ ա սպանել Վազգեն Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ, Մարգոն խնդրել ա Վազգենին, որ պատժի սպային, նա էլ ասել ա, որ գնդապետ ա, չի պատժի: Վազգենի թաղմանն էլ սև քողը տվել ա Վազգենի մորը` ասելով, որ հիմա իրա ժամանակն ա էդ քողը կապելու: Ու Հրապարակի հետգրային ցինիզմը, որ Մարգոյի տղան պատերազմում չի զոհվել, այլ խաղաղ պայմաններում ԼՂ-ի զորամասերից մեկում: 
  • 10
  • Leave a comment
  • Add to Memories

Ուզում ես գիրքդ վաճառվի՞. գրի ինչ ուզում են, ոչ թե` ինչ ուզում ես
[info]hovic
Բուկինիստում աշխատող աղջիկներից մեկը որոշում ա, որ պետք ա մոտենա հորս ու ջղայնացած ասի, որ իմ գրքում սրբություն չկա, որ դեմ ա քֆուրներով գործերին, որ ամեն ինչ կանի, որ վաճառքից հանվի էդ գիրքը: Հետաքրքիր ա Բուկովսկու հորն էլ ա մինչև հիմա փնտրում, մի քիչ վտանգավոր ա առանց իմանալու, թե ինչ ձևի մարդ էր Բուկովսկու հերը, մոտենաս ու ջղայնանաս, կամ էդ աղջկա համար «անբարոյականությունը» մենակ հայերենով ա հնարավոր ցույց տալ:

«Եթե դուք երբևէ փորձել եք ծծել ձեր սեփական կլիրը, ձեզ պետք ա ծանոթ լինի մեջքի վրայի, վզային ողների, բոլոր մկանների, ամեն ինչի հրեշային լարվածությունը: Դուք շոյում եք ձեր կլիրը այնքան, մինչև այն հասնի մաքսիմալ չափին, հետո, բառից բուն իմաստով, ծալվում եք էրկու կեսի, նենց ոնց ձեզ կկախեին կախիչից, այդ ժամանակ ոտքերը գցում եք գլխի հետևը և նրանցով փաթաթվում եք մահճակալի սալիկներից, ոռի ծակը տրոփում ա, ոնց որ սառնամանիքին սատկող ճնճղուկ, ամեն ինչ ձգված ա դեպի ձեր ահռելի փորը, բոլոր մկանային հյուսվածքները ջադրուփշուր են, բայց ցավալին էն ա, որ չի հերիքում ընդամենը մեկ կամ կես ֆուտ, չի հերիքում մեկ ութերորդ դյույմ, ձեր լեզվի ծայրը էնքան մոտ ա կլրի ծայրին, բայց նույն հաջողությամբ կարող էր մի ամբողջ անվերջություն հեռու լինել կամ մի քառասոն մղոն. Աստված, կամ ով որ ա, գրողը դրան տանի, գիտեր ինչ էր անում, երբ մեզ ստեղծում էր»:
Սա, Բուկովսկին ա գրել «Գժանոց Հոլիվուդից մի քիչ Արևմուտք» պատմվածքում: Բուկովսկու «Խելագարության սովորական պատմություն» գիրքը առել եմ Բուկինիստ գրախանութից,
Ծանոթներիցս մեկը ասում ա, որ Բուկինիստում հարցրել էր իմ գիրքը, ասել էին հետ վերադարձ են արել: Հետ վերադարձ չի եղել, ինձ տեղյակ էլ չեն պահել, որ հանել են վաճառքից, բացի էն, որ ծանոթիս խաբել են, պայմանագիրն էլ խախտել են:
Գրախանութի տնօրենի հետ խոսեցի, ասեց, որ ինքն ա հանել վաճառքից, հարցնում եմ` բա, որ տենց բան են անում, չեն զգուշացնո՞ւմ, ասեց` այ հիմա զգուշացնում ենք: Հարցրի` հանելու պատճառը ո՞րն ա, ասեց` կան հայհոյանքներ ու իրանք ճիշտ չեն համարում հայհոյանքների մասսայականացումը: Տնօրենը մի բան մոռացավ շեշտել, որ հայերեն հայհոյանքների մասսայականացումն են սխալ համարում, այսինքն հայկական գրախանութում ռուսաց լեզվով քֆուրները ընդունելի են, իսկ հայերենը արգելված է, հայ գրողների համար գրելու լեզուն սահմանափակված է: Նման բան տեղի ա ունեցել Կարեն Ղարսլյանի հետ, ստեղ կարաք կարդաք:
Հենրի Միլլերի գործերը ԱՄՆ-ում արգելված էր անբարոյականության համար, արգելքը հանվել է 1961թ.-ին, թարգմանվել լիքը լեզուներով, հասել Հայաստան, հայն էլ կարա կարդա:
Միլլերի «Խեցգետնի արևադարձ» վիպակից էլ էս հատվածն եմ առանձնացնում. «Նանաթաթիի պատմածով` մեռնելուց նա ասում էր. «էլ չեմ ուզում քունվել, ես հոգնել եմ պառկել կլիրը մեջս»»: Բայց էս մեկն ինձ ավելի ա դուր գալիս. «Նա ուներ գերմանական բերան, ֆրանսիական ականջներ և ռուսական ոռ: Պուցը` միջազգային: Երբ բարձրանում էր ձեր դրոշը, դուք մտնում էիք նրա մեջ Ժյուլ Ֆերրիի բուլվարում, իսկ դուրս էիք գալիս Պորտ-Դե-Վիլում»:
Միլլերի գիրքը չեմ առել, նվեր եմ ստացել, բայց տեսել եմ նույն տեղը վաճառքի դրված:

Խոսում են սրբությունների, ու գրականությունը պետք ա սովորեցնի, դասատու պիտի լինի, գոնե սրբություն դարձրած Սարոյանին կարդային, չմոռանային, որ էդ մարդը գրող ա, որ «Ցուրտ օրը» պատմվածքում պատմում ա, թե ոնց էր մրսում, չէր կարողանում պատմվածք գրեր, որոշել էր գրքերից վառեր, որ տաքանար, բայց տենց էլ ոչ մի գիրք ձեռքը չի գնում` վառի, վատ գրքերի մասին էլ ասում ա, որ կործանարար բան է վատ գրքեր վառելը, համարյա ավելի կործանարար, քան լավ գրքեր վառելը: Ու մի հատ էլ դաս ա տալիս գրականասերներին. «Եթե դու նվազագույն հարգանք ունես գիրք ասած բանի նկատմամբ ու գիտես, թե ինչ նշանակություն ունեն գրքերը կյանքում, եթե հավատ ունես թղթի ու տպագրության նկատմամբ, ապա չես կարող որևէ գրքի էջը վառել»:
Որ ուզենային սովորել կսովորեին, բարոյականության թատրոնն ա ստեղ նպատակը: Լավ չի, որ հայ գրողները անընդհատ ստիպված են համեմատության մեջ մտնել արտասահմանցի գրողների հետ, ասեն` իրանք արել են, մենք էլ կարանք, փոխարենը` մենք անում ենք, թող իրանք էլ անեն: 
  • 33
  • Leave a comment
  • Add to Memories

Րաֆֆիի զուսպ հաղթանակը ինքնավստահի նկատմամբ
[info]hovic
 Րաֆֆի Հովհաննդիսյանի հացադուլը «Ազատություն» կարգախոսի տակ, պարզ էր, որ արվում է ընդդիմադիր մասսային իր կողմը հրավիրելու համար կամ պարզ էր, որ հացադուլով ազատության չես հասնի: Ազատություն գաղափարը «վեհ» է հնչում, դրա համար էլ ընտրվել է այդ բառը, չէր կարող այդ բառի փոխարեն լինել, ասենք, «Ընտանիք» բառը, ոչ ոք չէր հասկանա, քաղաքական գործիչը ինչու պետք է հացադուլ անի «Ընտանիք»-ի համար: Չնայած այդպես էլ պարզ չէ, թե որ ազատության համար է Րաֆֆին հացադուլ անում` ելնելով նրա նախահացադուլյան հարցազրույցից կարելի է ասել, որ «Ժողովրդավարության» համար է հացադուլը. «Ես ո'չ աղաչում եմ, ո'չ խնդրում, ո'չ էլ պահանջում եմ, բայց ակնկալում եմ, որ արտակարգ այս իրավիճակում գործող իշխանությունը վայր իջնի եւ վերադարձնի հայ ժողովրդին իր ձայնը եւ իր ձայնի իրավունքը», բայց վերացական գաղափարը մոտիվացնելով հացադուլին նա կարողացավ աջակցություն ստանալ նախկին ՀԱԿ-ականների, ներկայիս որոշ ՀԱԿ համակիրների և անդամների, այն մասսայի, որը ուրիշ ընդդիմություն էր ուզում ՀԱԿ-ից բացի, աջակցություն ստացավ այն ազատատենչ մարդկանց կողմից, որոնք իրոք հավատում են, որ Րաֆֆին «Ազատության» համար է հացադուլի մեջ:

Բացի այդ, Րաֆֆին կարողացավ շատերից իր համակրանքը ստանալ Լևոն Տեր-Պետրոսյանի փառասիրության շնորհիվ, այն է ամսի 17-ին հացադուլ հայտարարածին արհամարհելու համար, եթե Րաֆֆին սովորական նստացույցի ելած լիներ, այդպես չէին բորբոքվի մարդիկ Լևոնի նման պահվածքից, բայց սոված մարդը միշտ ավելի կարեկցելի է: Լևոն Տեր-Պետրոսյանի փառասիրությունը խանգարում է նրան, ավելի խորամանկ քաղաքական գործիչ լինելուն: Մինչդեռ Րաֆֆին երեք մեխակներով հայտնվեց Տեր-Պետրոսյանի կողմից մոնոպոլիզացված մարտի մեկյան ցույցին:

Բացի այդ Լևոն Տեր-Պետրոսյանի այն աջակիցները, որոնք շտապ փոփոխություն են ուզում երկրում, նույնպես կմիանան Րաֆֆիին, Լևոնի անհետևողական, անվճռական լինելու պատճառով, այն է ամեն հանրահավաքին խոսք տալ, որ մյուս հանրահավաքին հեղափոխություն է լինելու:

Րաֆֆիի հացադուլի ընտրած ժամանակն ու տեղն էլ դարձան խորհրդանշական: Մինչև Լևոնենց Ազատության հրապարակը «ազատագրելը» արդեն այն «ազատագրված» էր, պարզապես այստեղ էլ Լևոնի փառասիրությունը տեղի տվեց` Օպերայի բակը իմն է, ես էլ պիտի ազատագրեմ ու ոչ էլ կբարևեմ անկոչ ազատագրողին, ստացվեց Կոլումբոսի ձվի պատմությունը, Ամերիկան Կոլումբոսի հայտնաբերելուց հետո, բոլորը կարող են հայտնաբերել, ուղղակի այս դեպքում թույլատրված էր, որ հայտնաբերեն Ամերիկան: Չնայած Րաֆֆին ցույց տվեց, որ Օպերայի բակը, երբեք էլ փշալարերով փակված չի եղել, ուղղակի մտնելու համար ձև գոյություն ունի:

Մյուսը` ժամանակը: Մինչ Լևոնի ցույցը սկսելը Րաֆֆին արդեն 2 օր Օպերայի բակում  էր, Լևոնը եկավ, մի քանի ժամ մնաց ու գնաց, իսկ Րաֆֆին դեռ այնտեղ է ու ցույցից ցույց չի մարում նրա ակտիվությունը, մինչև հացադուլի վերջ նա կմնա ակտիվ, ուրեմն Րաֆֆիի հացադուլն ընտրել որպես պայքարի միջոց, որպես ընդդիմության մոնոպոլիան քանդելու միջոց հարմար էր:

Եթե ընդդիմությունը չլիներ մոնոպոլիզացված կամ հայերը կարողանային առանց առաջնորդների իրենց հարցերը լուծել, արաբական ոգևորության մուտքը Հայաստան ավելի արդյունավետ կլիներ հեղափոխության համար: Երբ առաջնորդը ասում էր, որ պետք է զուսպ լինել, այն մարդիկ, որոնք համոզված էին, որ այդ օրը հեղափոխություն են անելու, պետք է հրեին առաջնորդին ու շարունակեին իրենց ուզածը, բայց ստացվում է, որ Լևոնի շուրջ հիմա կանգնած մարդիկ հեղափոխության համար չեն նրա շուրջ, այլ Լևոնի, եթե Լևոնը «հեղափոխական» է, իրենք էլ են հեղափոխական, եթե Լևոնը «Պահպանողական» ա, իրենք էլ են պահպանողական, , եթե նա ասի, որ պետք է լինել ագահ, ուրեմն ագահ լինելը դրական հատկանիշ է, պետք է լինել, եթե նա պարում է, բոլորն են պարում:

Ընկերս էր ասում. «Տո այ կոմֆորմիստ, հեղափոխություն անող էիր 2008-ին անեիր»:
  • 4
  • Leave a comment
  • Add to Memories

You are viewing [info]hovic's journal